երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Թրամփն արժանի է ամեն տեսակ գովասանքի արագ եւ վճռական գործողությունների համար․ Նեթանյահուն Սոլեյմանիի սպանության մասին

Թրամփն արժանի է ամեն տեսակ գովասանքի արագ եւ վճռական գործողությունների համար․ Նեթանյահուն Սոլեյմանիի սպանության մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը համարում է «ԱՄՆ ինքնապաշտպանության իրավունք»:

 «Ճիշտ այնպես, ինչպես Իսրայելն իրավունք ունի ինքնապաշտպանության, Միացյալ Նահանգները եւս նման իրավունք ունի»,- ասվում է Նեթանյահուի հայտարարությունում։

«Ղասեմ Սոլեյմանին պատասխանատվություն է կրում ամերիկյան քաղաքացիների ու շատ անմեղ մարդկանց զոհվելու համար։ Նա էլի նման հարձակումներ էր նախատեսել»,- ասել է նա։

«Նախագահ Թրամփն արժանի է ամեն տեսակ գովասանքի արագ եւ վճռական գործողությունների համար։ Իսրայելն աջակցում է Միացյալ Նահանգներին խաղաղության, անվտանգության եւ ինքնապաշտպանության համար իր արդարացի պայքարում»,- ավելացրել է Նեթանյահուն։

  • Կիսվել: