Չէի սպասում, որ այսօր կգաք ԱԺ, մտածում էի՝ գիշերվա nղբերգությունից հետո հրաժարական ներկայացրած կլինեիք. Ղազարյանը՝ ՆԳ նախարարին
«Անկեղծ ասած, ես չէի սպասում, որ այսօր դուք պետք է գաք Ազգային ժողովում, մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո դուք հրաժարական ներկայացրած կլինեիք»,- ԱԺ-ում 2027 թ. պետական բյուջեի քննարկմանն ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ խոսքով ուղղելով ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Ուշիի ոլորաններում տեղի ունեցած վթարի հետևանքով կա 9 զnհ և 3 վիրավnր:
է. Ղազարյանն ասաց, որ ՆԳ նախարարությունն է պատասխանատու վարորդական վայականներ տալու հարցում, վերահսկում է մեքենաների տեխնիկական համապատասխանության ստուգումները, կահավորում է ճանապարհները նշաններով, վերահսկում է ճանապարհները տեսադիտարկող սարքերով և մի օրում 9 քաղաքացի է մահանում վթարի հետևանքով։
«Այս ոլորտի նախարարը չի կարող այլևս հաջորդ օրը պաշտոնավարել, բայց կառավարության համար ոնց որ սովորական է դարձել՝ Ազատի կացարանում 15 զինծառայող մահացավ, նախարարը շարունակեց պաշտոնավարել, Սուրմալուում տեղի ունենա պայթյուն, 16 քաղացաքի մահացավ, արտակարագ իրավիճակների նախարարը շարունակեց պաշտոնավարել։
Ես կարծում եմ՝ այսօրվա հետևությունը ձեզ համար միայն մեկը պետք է լիներ՝ ձեր այս մեծ ձախողումն արձանագրել հրաժարականով ու հեռանալ պաշտոնից»,- ասաց Ղազարյանը։
Ա. Սարգյանն արձագանեց. «Առաջարկում եմ պատգամավորներն էլ, եթե իրեն ըդնունած օրենքներն էլ որևէ մի օր որևէ մի տեղում չկիրառվի, չիրականացվի, հրաժարական տան ձեր գլխավորությամբ»։



