Թրամփն ամերիկացիներին խորհուրդ է տալիս համբերատար լինել տնտեսական անկման պայմանների հանդեպ
Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում գրել է, որ ամերիկացիները պետք է համբերատար լինեն առաջին եռամսյակի տնտեսական անկման պայմանների նկատմամբ: Նա պնդել է, որ իր սահմանած մաքսատուրքերը, ի վերջո, հանգեցնելու են Միացյալ Նահանգների տնտեսության աճի։
«Սա Բայդենի ֆոնդային շուկան է, ոչ թե Թրամփի։ Մեր երկրին բում է սպասվում, բայց մենք պետք է ազատվենք Բայդենի «կիսածածկի» ազդեցությունից։ Դա որոշ ժամանակ կպահանջի, տոկոսադրույքների հետ դա որևէ առնչություն չունի, պարզապես այն մեզ վատ թվեր ժառանգեց, բայց երբ բումը սկսվի, այն որևէ այլ բանի նման չի լինի։ «ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԵՂԵ՛Ք»,-գրել է նա: