Թրամփի վերընտրվելն Էրդողանին համարձակություն կտա իր ագրեսիվ քաղաքականության մեջ. Քուք
ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի՝ նախագահ ընտրվելու դեպքում Թուրքիան կարող է զգալի փոփոխություններ ակնկալել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Այս մասին ասել է ամերիկյան Միջազգային հարաբերությունների խորհրդի՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ավագ գիտաշխատող Սթիվեն Քուքը՝ Ahval-ին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ ընտրվելու դեպքում Բայդենը շեշտը դնելու է օրենքի գերակայության վրա, ինչը Թուրքիայի համար զգալի բացասական հետևանքներ կարող է ունենալ։
՛՛Բայդենը կոշտ դիրքորոշում կորդեգրի ԱՄՆ-ի դաշնակիցների նկատմամբ։ Եվ եթե հաշվի առնենք Միացյալ Նահանգների հետ Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված խնդիրների երկար ցուցակը, ապա Թուրքիան հնարավորություն ունի այդ երկրներից մեկը դառնալ՛՛,-ասել է Քուքը։