Հորմուզի նեղուցն Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ. ԻՀՊԿ խոսնակ
Հորմուզի նեղուցում Իրանի և ԱՄՆ-ի միջև թեժ գիծ գոյություն չունի և չի լինի: Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ խոսնակ Սարդար Մոհիբին, հայտնում են իրանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Ի պատասխան ամերիկացի պաշտոնյաների կողմից Հորմուզի նեղուցում Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ թեժ գիծ ստեղծելու մասին հայտարարությունների՝ մենք հայտարարում ենք, որ այս տեղեկատվությունը բացարձակ սուտ է, և կտրականապես հերքում ենք՝ սա տեղի չի ունեցել և տեղի չի ունենալու։ Հորմուզի նեղուցն Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ»:


