շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Հորմուզի նեղուցով տարանցման ռեժիմը կարող է փոխվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունից հետո․ Օման

Հորմուզի նեղուցով տարանցման ռեժիմը կարող է փոխվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունից հետո․ Օման

Օմանի իշխանությունները եվրոպական դաշնակիցներին հայտնել են, որ, ըստ ամենայնի, ԱՄՆ-ի և Իրանի միջև զինված հակամարտությունից հետո Հորմուզի նեղուցով նավերի տարանցման նախկին կարգը վերականգնել այլևս չի հաջողվի: Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է Bloomberg-ը։

Նշվում է, որ, ըստ աղբյուրների, եվրոպացի պաշտոնյաներին հայտարարվել է, որ նեղուցը չի վերադառնա նախապատերազմյան ստատուս քվոյին, իսկ անցնող նավերը, հնարավոր է, պարտավորվեն լրացուցիչ վճարներ կատարել։

Հաղորդվում է նաև, որ Օմանում հստակեցրել են, թե երկիրը մտադիր է պահպանել միջազգային ծովային իրավունքի նորմերը, սակայն վճարները կարող են գանձվել նավագնացության ծառայությունների, անվտանգության ապահովման կամ ջրային տարածքի մաքրման համար։

Ըստ աղբյուրների՝ նման վճարների ներդրումը կարող է հանգեցնել զգալի լրացուցիչ ծախսերի վաճառողների և մատակարարների համար՝ տարեկան տասնյակ միլիարդավոր դոլարների չափով։

 

  • Կիսվել: