շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
TikTok-ը` Եվրո-2020-ի գլխավոր հովանավոր

TikTok-ը` Եվրո-2020-ի գլխավոր հովանավոր

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության նախաշեմին TikTok-ը հայտարարել է ՈՒԵՖԱ-ի հետ համագործակցության մեկնարկի մասին: Կարճ տեսանյութերի ստեղծման հանրաճանաչ պլատֆորմը դարձել է սպորտային աշխարհում միջազգային խոշոր իրադարձություններից մեկի գլոբալ հովանավորը:

«Մենք ուրախ ենք որպես գործընկեր ողջունելու մի ընկերության, որը վերջին մեկ տարվա ընթացքում դարձել է առաջատար զվարճալի շարժական հարթակներից մեկը»,- ասել է ՈՒԵՖԱ-ի մարքեթինգային տնօրեն Գի-Լորան Էփշտեյնը:

TikTok-ը աշխարհում զվարճանքի առաջատար մոբայլ հարթակն է, որը դարձել է Եվրոպայի առաջնության պաշտոնական գործընկեր։ Գործընկերությունը ներառում է նաև Եվրո-2020 հանդիպումների հեռարձակումը հովանավորելու իրավունքներ, որոնք կցուցադրվեն եվրոպական հեռարձակման ալիքներով՝ ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

 
 
 

  • Կիսվել: