ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար

ՈՒԵՖԱ-ն 40 հազար եվրոյով տուգանել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ մարտի 23-ին Հայաստանի հավաքականի հետ խաղի ընթացքում տեղի ունեցած միջադեպի պատճառով։

ՈՒԵՖԱ որոշմամբ՝ Ազգերի լիգայի հաջորդ տնային հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսի։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆի պատասխան խաղում Վրաստանի հավաքականը 6:1 հաշվով ջախջախեց Հայաստանի հավաքականին:

Խաղի եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո մի խումբ դեռահասներ մտել են խաղադաշտ և վազել դեպի վրացի ֆուտբոլիստները: Ֆուտբոլիստների՝ հանդերձարան գնալուց հետո այդ դեռահասները գնացել են հայ երկրպագուների սեկտորի կողմ ու սկսել պլաստիկե և մետաղական տարաներ նետել հայերի ուղղությամբ:

 

  • Կիսվել: