Դամասկոսում ահաբեկչության զոհերի թիվը հասել է տասի
Դամասկոսի արդարադատության պալատի մոտ գտնվող սրճարանում տեղի է ունեցել պայթյուն, վերջին տեղեկություններով, զոհվել է 10 մարդ, ևս 21-ը՝ վիրավորվել, նրսնցից մի քանիսը ծանր վիճակում են: Այդ մասին հայտնել են Սիրիայի կառավարության պաշտոնյաները:
Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթել է մոտ մեկ կիլոգրամ քաշով ինքնաշեն պայթուցիկ սարքը՝ հագեցած մետաղական բեկորներով»։
Ոչ ոք դեռևս չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։



