Ռուսաստանի զինվшծ ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան․ Պեսկով
Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պուտինն այսօր այցելել է զորքերի միացյալ խմբավորման օժանդակ հրամանատարական կետերից մեկը։ Նա նշել է, որ մարտադաշտում ռազմավարական նախաձեռնությունը ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանի զինված ուժերին։
Պեսկովի խոսքով՝ զորքերի հրամանատարների կողմից Պուտինին զեկուցումների ժամանակ նշվել է ողջ ռազմաճակատի երկայնքով ռուսական հարձակման դրական ընթացքը։
Պուտինը հայտարարել է, որ որքան շատ Ուկրաինայի զինված ուժերը հարձակվեն ենթակառուցվածքների վրա, այնքան ավելի մեծ անվտանգության գոտի պետք է ստեղծի Ռուսաստանը։


