ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Tesla-ն անվարորդ ավտոմեքենաներ է փորձարկում Տեխասում՝ քաղաքային պայմաններում

Tesla-ն անվարորդ ավտոմեքենաներ է փորձարկում Տեխասում՝ քաղաքային պայմաններում

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի Tesla ընկերությունն արդեն մի քանի օր է, ինչ անցկացնում է իր Model Y ինքնակառավարվող մեքենաների փորձարկումները Տեխասի նահանգի Օսթին քաղաքում. հունիսին կկայանա առաջին «ինքնառաքումը» գործարանից պատվիրատուին։ Այս մասին Մասկը գրել է X սոցիալական հարթակում։

«Tesla-ն վերջին մի քանի օրվա ընթացքում Օսթինի փողոցներում փորձարկում է Model Y ինքնակառավարվող (առանց վարորդի) ավտոմեքենաներն՝ առանց որևէ միջադեպի: Պլանավորված ժամկետից մեկ ամիս շուտ։ Արդեն հաջորդ ամսին կկայանա առաջին ինքնառաքումը գործարանից պատվիրատուին», - գրել է աշխարհի ամենահարուստ մարդը։

Ավելի վաղ Մասկը հայտնել էր, որ Սպիտակ տան Կառավարության արդյունավետության վարչությունում (DOGE) հատուկ պետական աշխատողի կարգավիճակում իր ժամանակը մոտենում է ավարտին։ Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից հեռանալուց հետո Մասկը կրկին կկենտրոնանա իր ընկերությունների՝ Tesla-ի, SpaceX-ի և X-ի կառավարման վրա։

 

  • Կիսվել: