կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Թել Ավիվը հերքել է Իրանում իսրայելական կործանիչի խոցման մասին տեղեկությունները

Թել Ավիվը հերքել է Իրանում իսրայելական կործանիչի խոցման մասին տեղեկությունները

Իսրայելի պաշտպանության բանակը հերքել է Իրանի օդային տարածքում F-35 տեսակի կործանիչ խոցվելու մասին տեղեկությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Իսրայելական բանակի մամուլի խոսնակը։ 

«Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հերքում է կործանիչի խոցման մասին տեղեկությունները»,-ասել է խոսնակը։ 

Ավելի վաղ Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքը հաղորդել էր, որ իրանական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Իսրայելի ևս մեկ F-35 կործանիչ՝ Իսլամական Հանրապետության արևմտյան մասում։ 

Իրանական Nour News գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ իրանական զինվորականները գերի են վերցրել իսրայելցի օդաչուի։ 

Նշենք, որ իրանական լրատվամիջոցներ նախօրեին էլ հայտնել էին երկու այլ կործանիչի խոցման մասին, սակայն իսրայելական կողմն այդ տեղեկությունը ևս հերքել էր։

  • Կիսվել: