ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 120-ի

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 120-ի

ԱՄՆ Տեխասի նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է առնվազն 120-ի: Այս մասին հաղորդում է NBC News հեռուստաալիքը:

Ավելի վաղ հաղորդվել էր 109 զոհի մասին: Հեռուստաալիքի տվյալներով՝ առնվազն 173 մարդ անհետ կորած է, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Ջրհեղեղից առավել տուժած Քերի շրջանում զոհվել են 59 չափահաս և 36 երեխա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 6-ին արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Քերի շրջանում: Նա հայտարարել է հուլիսի 11-ին ջրհեղեղից տուժած նահանգ այցելելու ծրագրերի մասին: Թրամփի խոսքով՝ դաշնային իշխանություններն օգնություն են ցուցաբերում տեղական ծառայություններին աղետի հետևանքների վերացման գործում:

Վերջին անգամ երկրում նման մասշտաբի ջրհեղեղ է տեղի  ունեցել 2024 թվականի սեպտեմբերին, երբ փոթորկի պատճառով գետերն ափերից դուրս են եկել Ֆլորիդայի, Ջորջիայի, Հյուսիսային Կարոլինայի և Հարավային Կարոլինայի նահանգներում, զոհվել է ավելի քան 230 մարդ:

 

 

  • Կիսվել: