Թեհրանը վճար կգանձի ոչ թե Հորմուզի նեղուցով անցնելու, այլ մատուցվող ծառայությունների համար. Ղարիբաբադի
Թեհրանը մտադիր է վճար գանձել ոչ թե Հորմուզի նեղուցով անցնելու, այլ միայն այն ծառայությունների համար, որոնք նեղուցում մատուցելու են նավերին։ Այս մասին Mehr-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ Ղարիբաբադիի՝ այդպիսի միջոցները չեն հակասում միջազգային ծովային իրավունքին։
Նա հավելել է, որ ՄԱԿ-ի 1982 թ. Ծովային իրավունքի մասին կոնվենցիայով նախատեսված է, որ առափնյա պետությունները կարող են վճար ստանալ որոշակի ծառայությունների մատուցման համար։
Անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի վերջնական տարբերակին, պաշտոնյան նշել է, որ աշխատանքները շարունակվում են, դրանց ավարտի ժամկետներն անորոշ են։
«Համաձայնագրի տեքստը կհամարվի վերջնական միայն այն ժամանակ, երբ մենք գոհ լինենք արդյունքից։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա այստեղ ես չեմ կարող կոնկրետ ամսաթվեր նշել։ Մենք մտադիր ենք լրամշակել տեքստն այնպես, որ այն համապատասխանի մեր շահերին»,-ասել է Ղարիբաբադին՝ ընդգծելով, որ Իրանը պնդում է ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո իր արտասահմանյան բոլոր սառեցված ակտիվների կեսի անհապաղ ապասառեցումը:



