Թեհրանը կառուցողական մոտեցում է դրսևորում. Թրամփ
Դոնալդ Թրամփն անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրին և այդ հարցով Վաշինգտոն-Թեհրան բանակցություններին: Միացյալ Նահանգների նախագահը կարծիք է հայտնել, որ դրական մթնոլորտ է ստեղծվել, և Թեհրանը կառուցողական մոտեցում է դրսևորում:
«Մենք ցանկանում ենք, որ Իրանը լինի հարուստ, հրաշալի, երջանիկ և մեծ երկիր, բայց նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը:
Միևնույն ժամանակ, չնայած իրանա-ամերիկյան բանակցություններին և հայտարարվող առաջընթացին՝ ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկացրել է հակաիրանական պատժամիջոցներն ընդլայնելու մասին: Դրանք կտարածվեն երեք անհատի և մեկ կազմակերպության վրա, որոնք կապ են ունեցել Իրանի միջուկային ծրագրի հետ: