Թեհրանում կարծում են, որ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը կարող է երկարաձգվել երկու տարի
Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը կարող է տևել երկու տարի, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իրանական իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյային։
Ըստ աղբյուրի՝ Թեհրանը պատրաստ է երկարատև դիմակայության, սակայն պահանջում է, որ Միացյալ Նահանգներն անմիջականորեն պատասխանատվություն կրի տեղի ունեցողի համար, այլ ոչ թե գործի Իսրայելի միջոցով։ «Իրանը ցանկանում է, որ հենց Ամերիկան անհապաղ հատուցի այս պատերազմի համար», -ընդգծել է աղբյուրը։