Թեհրանում Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ընկերության գլխավոր գրասենյակում հրդեհ է բռնկվել
Թեհրանում գտնվող Իրանի պետական հեռարձակողի գլխավոր գրասենյակում կրկին հրդեհ է բռնկվել, հայտնել է հեռարձակողն ինքը։
«Ապակե շենքն ուժեղ քամու պատճառով կրկին հրդեհվել է», - ասել է լրատվական հաղորդավարը՝ ցուցադրելով շենքի մի մասում բռնկված կրակի կադրերը։
Ավելի վաղ Իրանի պետական հեռարձակող IRIB-ը հայտնել էր, որ հունիսի 16-ին այն հարձակման է ենթարկվել Իսրայելի կողմից։ Հեռարձակողի գրասենյակի վրա Թեհրանում Իսրայելի կողմից հարվածի պահը նկարահանվել է լրատվական ալիքի ուղիղ եթերում։ Դրանից հետո եթերում սկսել են հայտնվել միջամտություններ, և պատկերը սառեցվել է։ Ընկերության տվյալներով՝ նրա շենքին հարվածել են առնվազն չորս անգամ։ IRIB-ի երեք աշխատակից զոհվել է։