Թեհրանում երաշտի պատճառով կկրճատեն ջրամատակարարումը
Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին պետական հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ պլանավորում են Թեհրանում պարբերաբար կրճատել ջրի մատակարարումը, քանի որ երկիրը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր երաշտներից մեկին։
«Սա կկանխի վատնումները, նույնիսկ եթե դա որոշակի անհարմարություններ առաջացնի»,-նշել է նախարարը:
Իրանական մի քանի ԶԼՄ-ներ հայտնել են, որ ավելի քան 10 միլիոն բնակչություն ունեցող Թեհրանում գիշերային ժամերին արդեն իսկ կրճատումներ են իրականացվում:



