կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Իրանը հայտարարել է Պարսից ծոցի երկնքում ամերիկյան F-16 կործանիչ վնասելու մասին

Իրանը հայտարարել է Պարսից ծոցի երկնքում ամերիկյան F-16 կործանիչ վնասելու մասին

Իրանի բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Պարսից ծոցի երկնքում վնասել է ամերիկյան F-16 կործանիչ՝ ստիպելով նրան ընդհատել առաջադրանքը և վթարային վայրէջք կատարել տարածաշրջանի մոտակա օդանավակայաններից մեկում: Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim-ը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրվան նախորդող գիշերը։

Տեղական արտադրության իրանական ՀՕՊ համակարգերը, որոնք ընդգրկված են երկրի հակաօդային պաշտպանության միասնական ցանցում, հայտնաբերել և նույնականացրել են ամերիկյան ինքնաթիռը։

Ըստ իրանական կողմի՝ ՀՕՊ համակարգերը հետևել են կործանիչին և դրա ուղղությամբ հրթիռ արձակել, որը պայթել է ինքնաթիռի անմիջական հարևանությամբ՝ վնասելով այն։

Արդյունքում՝ օդաչուն ստիպված է եղել դադարեցնել առաջադրանքի կատարումը և վթարային վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում։

 

  • Կիսվել: