Թեհրանն անհնար և անիմաստ է համարում ԱՄՆ-ի հետ որևէ երկխոսության մասնակցելը․ Իրանի ԱԳՆ-ի արձագանքը՝ Թրամփի հայտարարությանը
Թեհրանն անհնար և անիմաստ է համարում ԱՄՆ-ի հետ որևէ երկխոսության մասնակցելը, քանի դեռ Իսրայելը ագրեսիա է իրականացնում Իրանի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Այս պայմաններում, քանի դեռ չի դադարել սիոնիստական ռեժիմի ագրեսիան իրանական ազգի դեմ, ագրեսորի գլխավոր հովանավորի և հանցակցի հետ երկխոսությանը մասնակցելն իմաստ չունի»,- հայտարարել է Բաղային։
Նա նշել է, որ այս պահին Իրանը կենտրոնացած է Իսրայելի գործողություններին հակազդելու վրա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել էր, որ Իրանը պետք է միջուկային համաձայնագիր կնքի, այլապես նրանից ոչինչ չմնա։