Տեղի է ունեցել Մակրոնի և Չարլզ III-ի միջև ոչ պաշտոնական հանդիպում
Վինձորի ամրոցում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավոր Չարլզ III-ի միջև ոչ պաշտոնական հանդիպումը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջին տիկնոջ հետ պետական եռօրյա այցով Մեծ Բրիտանիայում է:
Նրանք Վինձորի ամրոցում հանդիպում են ունեցել Մեծ Բրիտանիայի թագավորի և թագուհու հետ, այնուհետև այցելել Վեսթմինսթերյան աբբայություն, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հիշատակին: