երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունը

Տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունը

Ադրբեջանում տեղի է ունեցել «Արազ-2025» համատեղ զորավարժությունների բացման արարողությունը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Արարողության ընթացքում  նշվել է համատեղ զորավարժությունների կարևորությունը Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական համագործակցության խորացման գործում, որը զարգանում է։

Ընդծվել է, որ այս զորավարժությունները նպաստում են Ադրբեջանի և Իրանի, ինչպես նաև երկու երկրների զինված ուժերի միջև փոխադարձ վստահության ամրապնդմանը։

  • Կիսվել: