ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 236-ի

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 236-ի

Հունվարի 1-ին Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 236-ի, հայտնում է Kyodo գործակալությունը։

2024 թվականի առաջին օրը Ճապոնիայի արևմտյան ափին գտնվող Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո թերակղզու տարածքում տեղի են ունեցել մի շարք խոշոր երկրաշարժեր, որոնցից ամենաուժեղը 7,6 մագնիտուդ էր: Երկրաշարժերի պատճառով երկրի ամբողջ արևմտյան ափի երկայնքով հյուսիսից հարավ ցունամիի վտանգ է հայտարարվել, ափի մի շարք վայրերում ցունամիի բարձրությունը կազմել է 4,2 մետր։

Վերջին տվյալներով՝ առնվազն 1175 մարդ տուժել և տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել երկրաշարժի հետևանքով։ Մարդկանց թիվը, ում հետ դեռ կապ չի հաստատվել, 19 է։ 454 տարհանման կենտրոնում մնում է 15,13 հազար մարդ։ Ամբողջությամբ կամ մասամբ ավերվել է գրեթե 40,5 հազար տուն։ Իշիկավա պրեֆեկտուրայում ավելի քան 4,4 հազար տնային տնտեսություններ մնում են առանց էլեկտրականության։ Պրեֆեկտուրայի որոշ շրջաններում ջրամատակարարումը չի վերականգնվի մինչև փետրվարի վերջ։ Աղետի վայրում աշխատում են 7 հազար ինքնապաշտպանական ուժեր։

  • Կիսվել: