շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ստամբուլում երկրաշարժից հետո գրանցվել է 291 հետցնցում

Ստամբուլում երկրաշարժից հետո գրանցվել է 291 հետցնցում

Ապրիլի 23-ին Ստամբուլում տեղի ունեցած 6.2 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո ընդհանուր առմամբ գրանցվել է 291 հետցնցում, հայտնել է Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD):

Նշվում է, որ կանխատեսվել է, որ հետցնցումները կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Հիշեցնենք, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում։ 3.9 բալ ուժգնությամբ և ցածր մագնիտուդով հետցնցումների ընդհանուր թիվը կազմում է 283, դրանց մեծ մասը 3 մագնիտուդից ցածր է, իսկ 4 և բարձր մագնիտուդով հետցնցումների թիվը կազմում է՝ 8։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երկրաշարժի հետևանքով տուժել է 240 մարդ:

 

  • Կիսվել: