ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
«Եվրատեսիլ 2025»-ի 2-րդ կիսաեզրափակիչը՝ ուղիղ

«Եվրատեսիլ 2025»-ի 2-րդ կիսաեզրափակիչը՝ ուղիղ

Բազելում ընթանում է «Եվրատեսիլ 2025»-ի 2-րդ կիսաեզրափակիչ փուլը: Այսօր 5-րդ համարի ներքո ելույթ կունենա նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Պարգը: Նա մրցույթին ներկայանում է Survivor երգով:

Այսօրվա ելույթների հաջորդականությունը հետեւյալն է՝ Ավստրալիա, Մոնտենեգրո, Իռլանդիա, Լատվիա, Հայաստան, Ավստրիա, Միացյալ Թագավորություն, Հունաստան, Լիտվա, Մալթա, Վրաստան, Ֆրանսիա, Դանիա, Չեխիա, Լյուքսենբուրգ, Իսրայել, Գերմանիա, Սերբիա, Ֆինլանդիա:

Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան եւ Գերմանիան մրցակցությունից դուրս են՝ որպես մեծ հնգյակի մաս կազող երկրներ: Մնացած երկրներից միայն 10-ը ուղեգիր կստանան դեպի մայիսի 17-ին կայանալիք եզրափակիչ:

Հայաստանի ներկայացուցչի օգտին քվեարկելու համար հարկավոր է 05 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Հայաստանից մեր պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէ:

Քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն:

 

  • Կիսվել: