Ճապոնական զոնդը կործանվել է Լուսնի վրա վայրէջք կատարելիս
Ճապոնական Hakuto-R M2 տիեզերական մոդուլը վթարի է ենթարկվել հինգշաբթի Լուսնի վրա վայրէջք կատարելու փորձի ժամանակ՝ չափազանց արագության պատճառով, ասվում է iSpace մշակող ընկերության հաղորդագրության մեջ։
Սարքը պետք է վայրէջք կատարեր Լուսնի հյուսիսային մասում՝ Երևանի ժամանակով ժամը 23:17-ին՝ Երկրի բնական արբանյակի մակերես հասցնելով հինգ կիլոգրամանոց Tenacious մինի լուսանգնացը և գիտական հետազոտություններ անցկացնելու համար անհրաժեշտ սարքավորումները, հայտնում է interfax.ru-ն։
Սա ճապոնական ընկերության արդեն երկրորդ անհաջող լուսնային առաքելությունն է։ 2023 թվականի ապրիլին Hakuto-R M1 սարքը նույնպես վթարի էր ենթարկվել Լուսնի մակերևույթին վայրէջք կատարելիս։