կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Tasnim. Իրանի սահմանապահ ուժերը վերջին 48 ժամում 44 իսրայելական անօդաչու և միկրո-ԱԹՍ են խոցել

Tasnim. Իրանի սահմանապահ ուժերը վերջին 48 ժամում 44 իսրայելական անօդաչու և միկրո-ԱԹՍ են խոցել

Վերջին օրերին Իրանի սահմանապահ ուժերը խոցել են Իսրայելին պատկանող 44 անօդաչու թռչող սարք, հայտարարել է Իրանի սահմանապահ ծառայության (Ֆարաջա) հրամանատար, բրիգադի գեներալ Ահմադ-Ալի Ղուդարզին, հաղորդում է Tasnim-ը։

Ըստ նրա, անօդաչուները ոչնչացվել են Իրանի սահմանների մոտ հայտնաբերվելուց հետո։

«Վերջին 48 ժամվա ընթացքում բռնազավթիչ սիոնիստական ռեժիմի 44 անօդաչու և միկրո-ԱԹՍ, որոնք փորձում էին ներխուժել մեր օդային տարածք, հայտնաբերվել և ոչնչացվել են Ֆարաջայի զգոն սահմանապահների կողմից»,- ասվում է Ղուդարզիի հայտարարության մեջ։

Նա նկարագրել է իրանական սահմանապահ ստորաբաժանումները որպես լիովին պատրաստված և բարձր մարտական պատրաստականության վիճակում։

Ղուդարզին ընդգծել է, որ Իրանի սահմանապահ ուժերն իրականացնում են «հետախուզության ամբողջական վերահսկողություն» և մնում են «անսասան՝ երկրի անվտանգության և ինքնիշխանության ապահովման գործում»։

Հրամանատարը նաև հաստատել է «Իրանի զինված ուժերի մյուս ստորաբաժանումների հետ միասնությունը»՝ խոստանալով «վճռական պատասխան տալ սահմանների մոտ ցանկացած սպառնալիքի»։

  • Կիսվել: