հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Տարածաշրջանի բոլոր երկրները, դրանց թվում՝ Իրանը, պետք է դասեր քաղեն տեղի ունեցողից. Էրդողան

Տարածաշրջանի բոլոր երկրները, դրանց թվում՝ Իրանը, պետք է դասեր քաղեն տեղի ունեցողից. Էրդողան

Իսրայելական ավազակությունից և պետական ​​ահաբեկչությունից պաշտպանված լինելու Իրանի իրավունքը լիովին բնական է, օրինական և իրավաբանորեն հիմնավորված։ Դրա մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Ըստ Էրդողանի՝  ցեղասպանություն իրականացնելու դաժանության առումով Նեթանյահուն վաղուց գերազանցել է Ադոլֆ Հիտլերին:

Էրդողանը նշել է, որ Անկարան պատրաստվել է և շարունակում է պատրաստվել Իրանի և Իսրայելի միջև հակամարտությանն առնչվող ցանկացած զարգացման և հնարավոր բացասական սցենարների։

«Իսրայելի ագրեսիայի դադարեցումը անհրաժեշտ է խաղաղության և ամբողջ մարդկության համար։ Մեր տարածաշրջանի բոլոր երկրները, դրանց թվում՝ հարևան Իրանը, պետք է անհրաժեշտ դասեր քաղեն տեղի ունեցող իրադարձություններից», -եզրափակել է նա։

  • Կիսվել: