երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Տարածաշրջանի անվտանգության վրա հարձակումներն Անկարայի համար անընդունելի են. Էրդողան

Տարածաշրջանի անվտանգության վրա հարձակումներն Անկարայի համար անընդունելի են. Էրդողան

Թուրքիայի երկինքը չի օգտագործվել Իրանի դեմ Միացյալ Նահանգների հարձակումների ժամանակ՝ հայտարարել են Թուրքիայի նախագահի գրասենյակից: 

Ռեջեփ Էրդողանն էլ հայտարարել է, որ Իրանի ինքնիշխանության խախտումն ու տարածաշրջանի անվտանգության վրա հարձակումներն Անկարայի համար անընդունելի են՝ անկախ նրանից, թե որ երկիրն է դրանք իրականացնում:

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Անկարան հստակ արտահայտել է իր դիրքորոշումն այդ կապակցությամբ և ակտիվ ջանքեր է գործադրում՝ թույլ չտալու, որ Իսրայելի և նրա դաշնակիցների հարձակումները հարևան Իրանի վրա վերաճեն է՛լ ավելի մասշտաբային աղետի:

Ավելի վաղ թուրքական ավիաընկերությունները դադարեցրել էին բոլոր չվերթները դեպի տարածաշրջանի երկրներ: Turkish Airlines-ը հայտարարել է դեպի Բահրեյն, Դամամ, Դոհա, Դուբայ, Քուվեյթ, Աբու Դաբի և Մասկատ նախատեսված չվերթների չեղարկման մասին:

  • Կիսվել: