չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Թալիբները Աֆղանստանում Բարձրագույն դատարան կստեղծեն

Թալիբները Աֆղանստանում Բարձրագույն դատարան կստեղծեն

Աֆղանստանում իշխանությունը զավթած ՛՛Թալիբան՛՛ շարժումը նպատակ ունի երկրում Բարձրագույն դատարան ստեղծել, տեղեկացնում է Aamaj News-ը:

Նշվում է, որ  գլխավոր դատավորի պաշտոնում նշանակվել է մավլավի Աբդուլ Հաքիմ Հաքանին, նրա առաջին տեղակալն է մավլավի Մոհամադ Քասին Թուրքմանը:

՛՛Թալիբանը՛՛, որը դուրս էր մղվել ՛՛Հյուսիսային միության՛՛ մարտիկների կողմից 2001 թվականի նոյեմբերի 13-ին, շուրջ 20 տարի անց ծավալել է մասշտաբային գործողություն՝ Աֆղանստանում հսկողություն հաստատելու շուրջ, երբ Վաշինգտոնը հայտարարել էր 2021-ի գարնանը հանրապետությունում իր ռազմական արշավն ավարտելու ծրագրերի մասին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին վայր էր դրել լիազորություններն ու լքել երկիրը, իսկ թալիբներն առանց ռազմական գործողությունների մտել էին մայրաքաղաք:

Նշենք նաեւ, որ սՍեպտեմբերի 6-ին արմատականները հայտարարել էին ամբողջ աֆղանական տարածքում հսկողություն հաստատելու մասին, իսկ սեպտեմբերի 7-ին հրապարակել էին ժամանակավոր կառավարության կազմը, որի լեգիտիմությունն առայժմ չի ճանաչվել որեւէ երկրի կողմից:

 

  • Կիսվել: