չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Թրամփը հայտարարել է ուկրաինական պատերազմի հարցում նշանակալի առաջընթացի մասին

Թրամփը հայտարարել է ուկրաինական պատերազմի հարցում նշանակալի առաջընթացի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած իրավիճակի բարդությանը, վերջին շաբաթներին Ուկրաինայի պատերազմի հարցում նշանակալի առաջընթաց է գրանցվել:

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ Թրամփը մեկնաբանել է Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահների հետ իր շփումները։ Նա երկուսին էլ բնութագրել է որպես դժվար զրուցակիցներ։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը գովաբանել է Ուկրաինան, համոզմունք հայտնել, որ այն պայծառ ապագա ունի, քանի որ այնտեղ ապրում են «ուժեղ մարդիկ»։ Թրամփը նաև վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի նախագահը կկարողանա վերականգնել երկիրը պատերազմից հետո։

ԱՄՆ նախագահը նշել է, որ Վաշինգտոնն իր շահերն ունի Ուկրաինայում: «Այն աշխարհի ամենահարուստ երկրներից մեկն է՝ հազվագյուտ մետաղների հանքավայրերով, հարուստ բնական պաշարներով»,- հայտարարել է Թրամփը:

  • Կիսվել: