Ստամբուլում հռչակագիր են ընդունել՝ մտահոգություն հայտնելով ադրբեջացիների՝ Հայաստան վերադարձի մասին
Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները, որոնք հունիսի 21-22-ը հանդիպել են Թուրքիայում, անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման թեմային։
Ստամբուլում տեղի ունեցած նիստում ընդունվել է հռչակագիր, որով անդամ երկրները խորը մտահոգություն են հայտնում «Հայաստանից մի քանի հարյուր հազար բռնի տեղահանված ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ, հաստատում են ադրբեջանցիների անվերապահ իրավունքը վերադառնալու իրենց բնօրրանը և դատապարտում են Հայաստանի հրաժարումը երկխոսություն սկսել Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ»։