շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Սպիտակ տունը Պուտինին խորհուրդ է տվել չմիջամտել ընտրություններին

Սպիտակ տունը Պուտինին խորհուրդ է տվել չմիջամտել ընտրություններին

Սպիտակ տունը Մոսկվային խորհուրդ է տվել դադարեցնել միջամտությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին: Այս մասին Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, տղկացնում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն։

Նրա խոսքով՝ Սպիտակ տունը քննադատել է Վլադիմիր Պուտինի հանրային քննարկումները որոշակի թեկնածուների «աջակցության» վերաբերյալ։ 

Բացի այդ՝ ճպազույցի ժամանակ Քիրբին պատասխանել է Պուտինի մեկնաբանություններին, թե ինքը «նախընտրում է» փոխնախագահ Քամալա Հարիսին տեսնել ԱՄՆ նախագհի պաշտոնում։

Նա ընդգծել է, որ Կրեմլի ղեկավարը «պետք է դադարի խոսել ընտրությունների մասին, և վերջ»։ «Նա չպետք է որևէ մեկին այս կամ այն կերպ նախընտրություն տա: Միակ մարդիկ, ովքեր պետք է որոշեն, թե ով է լինելու Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը, դա ամերիկացի ժողովուրդն է»,- ասել է Քիրբին: Նա նաև հավելել է, որ ամերիկյան կողմը «շատ շնորհակալ կլինի», եթե Պուտինը՝ «դադարի խոսել ընտրությունների մասին և դադարի դրանց միջամտել»։

Նշենք, որ ՌԴ ախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը  կպաշտպանի Քամալա Հարիսին:

  • Կիսվել: