ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. վնասվել են ավտոմեքենաներ

Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. վնասվել են ավտոմեքենաներ

Օգոստոսի 14-ին՝ ժամը 20։46-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում փլուզվել են շինարարական կառուցատարրերն, ընկել երթևեկելի հատված և մայթին։ Այս մասին  հայտնեցին ՆԳՆ-ից։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Ըստ նախնական տվյալների՝ վնասվել է 4 ավտոմեքենա։

  • Կիսվել: