շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Սպիտակ տունը հերքել է մաքսատուրքերի պատճառով ԱՄՆ-ում ռեցեսիայի մասին Մասկի կանխատեսումը

Սպիտակ տունը հերքել է մաքսատուրքերի պատճառով ԱՄՆ-ում ռեցեսիայի մասին Մասկի կանխատեսումը

Սպիտակ տանն առընթեր Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Քևին Հասեթը հերքել է Իլոն Մասկի պնդումներն այն մասին, որ 2025 թվականի երկրորդ կեսին ԱՄՆ տնտեսությանը ռեցեսիա է սպառնում պետության ղեկավար Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի պատճառով։

«Մաքսատուրքերը սահմանվել են, գնաճը դանդաղել է, աշխատաշուկայում ամեն ինչ հիանալի է, իսկ հարկային արտոնությունները դեռ ուժի մեջ էլ չեն մտել։ Սա հաստատ ռեցեսիա չի լինի և նույնիսկ 3% [տնտեսական] աճ չի լինի, ամեն ինչ շատ ավելի լավ է լինելու», - ասել է պաշտոնյան Fox News հեռուստաալիքի եթերում՝ մեկնաբանելով Մասկի հայտարարությունը։

Հասեթի գնահատմամբ՝ մայիսին առևտրային մաքսատուրքերն ամերիկյան տնտեսությանը մոտ 60 մլրդ դոլար են բերել։ «Բացի այդ, ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային գրասենյակը հենց նոր զեկույց է հրապարակել, որի համաձայն՝ մենք առաջիկա տասը տարում 2,8 տրիլիոն դոլար կստանանք սակագնային մուտքերի տեսքով», - հիշեցրել է նա։

  • Կիսվել: