կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Սպիտակ տունն արդյունավետ է որակել Թրամփ-Զելենսկի հանդիպումը

Սպիտակ տունն արդյունավետ է որակել Թրամփ-Զելենսկի հանդիպումը

Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը արդյունավետ քննարկում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ՝ Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությունից առաջ։ 

Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմ»-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չունգի հայտարարությանը։  

Նա նաև հաղորդել է, որ Թրամփն ու Զելենսկին պայմանավորվել են Հռոմի պապի հուղարկավորության արարողությունից հետո շարունակել բանակցությունները։ 

Սպիտակ տան հաղորդակցության տնօրենը նշել է, որ Զելենսկիի և Թրամփի միջև ավելի վաղ տեղի ունեցած հանդիպումը Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում տևել է մոտ 15 րոպե։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ 

Երկու առաջնորդներն էլ գտնվում են Հռոմում, որտեղ մասնակցում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությանը։ 

 

  • Կիսվել: