հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Սպանվել է ԴԱԻՇ-ի բարձրաստիճան անդամ. CENTCOM

Սպանվել է ԴԱԻՇ-ի բարձրաստիճան անդամ. CENTCOM

Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով սպանվել է ԴԱԻՇ-ի բարձրաստիճան անդամ։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը, տեղեկացնում է APA-ն:

Մասնավորապես, CENTCOM-ից հայտնել են, որ Ալի Հուսեյն ալ-Ուլավին սպանվել է հունիսի 19-ին օդային հարվածի ժամանակ։

CENTCOM-ից վստահեցրել են, որ ԱՄՆ ուժերը, տարածաշրջանում գործընկերների հետ միասին, շարունակում են գործողությունները ISIS-ի մնացորդների դեմ։

«CENTCOM-ը և մեր գործընկերները հանձնառու են ISIS-ի մնացած տարրերի լիակատար վերացմանը և կազմակերպության կայուն պարտության ապահովմանը։ Մենք կշարունակենք պաշտպանել ԱՄՆ հայրենիքը, մեր զինծառայողներին, ինչպես նաև տարածաշրջանում մեր դաշնակիցներին ու գործընկերներին», – ասել է CENTCOM-ի հրամանատար, ծովակալ Բրեդ Քուփերը։

  • Կիսվել: