շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ բժիշկը փրկել է ծննդկանի ու նորածնի կյանքը

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ բժիշկը փրկել է ծննդկանի ու նորածնի կյանքը

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի հայ բժիշկներից մեկը Հալեպի զինվորական հոսպիտալում ծննդկանի ու նորածնի կյանքեր է փրկել, տեղեկանում ենք Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից:

Սիրիացի ընտանիքում որդի է ծնվել: Կեսարյան հատումը բարեհաջող է անցել, և այժմ մայրն ու փոքրիկն իրենց շատ լավ են զգում։

Հալեպի զինվորական հոսպիտալի բժիշկներն իրենց երախտագիտությունն են հայտնել հայ բժշկին՝ իրականացրած վիրահատության համար։

  • Կիսվել: