ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սիրիայի հյուսիսում մնացած ցանկացած քուրդ զինյալի կսպանենք. Չավուշօղլու

Սիրիայի հյուսիսում մնացած ցանկացած քուրդ զինյալի կսպանենք. Չավուշօղլու

Թուրք զինվորականները կսպանեն ցանկացած քուրդ զինյալի, որը կմնա Սիրիայի հյուսիսում՝ ժամկետի ավարտից հետո, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուն, տեղեկացնում է AP-ը:

Նա նշել է, որ ռուս ու սիրիացի պաշտոնական անձինք հայտնել են, որ որոշ քուրդ զինյալներ լքել են սահմանամերձ գոտին, մյուսները՝ դեռ ոչ:

Նշենք, որ քրդերի դուրսբերումը համապատասխանում է ռուս-թուրքական համաձայնագրին, որը ձեռք է բերվել անցած շաբաթ:

Մինչեւ հոկտեմբերի 29-ի գիշերը քրդերը պետք է լքեն թուրք-սիրիական սահմանից 30 կմ խորության վրա գտնվող դիրքերը:

Թուրքիան եւ Ռուսաստանը սահմանի համատեղ հսկողություն են իրականացնում:

Համատեղ հսկողությունը քննարկելու համար, ըստ Չավուշօղլուի, ռուսական ռազմական պատվիրակությունը պետք է ժամանի Թուրքիա:

  • Կիսվել: