Սիրիան վերահսկողություն է հաստատել քրդական ՍԴՈւ-ի նավթահանքերի նկատմամբ
Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Ռաքքա նահանգի Էթ Թաբկա քաղաքի մոտակայքում գտնվող նավթահանքերի նկատմամբ, որոնք գտնվում էին «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) վերահսկողության տակ, հայտնել են օպերատիվ հրամանատարությունից, տեղեկացնում է «Al-Ikhbariya»-ն:
Նշվում է, որ սիրիական բանակը հայտնել է. «Բանակը վերահսկողություն է հաստատել Սաֆիան և Էս Սաուրա նավթահանքերի, ինչպես նաև Էթ Թաբկա քաղաքի մոտ գտնվող Էր Ռասաֆա հանգույցի նկատմամբ»:
Նշենք, որ ավելի վաղ Սիրիայի ԶՈւ ստորաբաժանումները սկսել են տեղակայվել Ռաքքա նահանգի տարածքում ՝ Հալեպից արևելք գտնվող Դեյր Հաֆեր քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո, որտեղից հեռացել են քրդերի կազմավորումները:
Հիշեցնենք նաև, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի կազմում ընդգրկված քրդական աշխարհազորայինները 2025 թվականի հոկտեմբերին Սիրիայի կառավարության հետ պայմանավորվել էին Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Դեր Զոր նահանգի հանքավայրերում նավթի արդյունահանման վերահսկողությունը փոխանցելու մասին։
Համաձայնությունը ձեռք է բերվել Դամասկոսում կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են անցումային շրջանում Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարաան և ՍԴՈւ-ի հրամանատար Մազլում Աբդին:


