հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
«Սիոնիստական ​​ռեժիմը պետություն չէ, այլ հանցագործների, մարդասպանների և ահաբեկիչների բանդա». Իմամ Խամենեի

«Սիոնիստական ​​ռեժիմը պետություն չէ, այլ հանցագործների, մարդասպանների և ահաբեկիչների բանդա». Իմամ Խամենեի

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Իրանի Իսլամական հանրապետության նախագահի պաշտոնում Մասուդ Փեզեշքյանին հաստատելու հրամանագիրը փոխանցելուց հետո, անդրադարձել է Սիոնիստական ​​զավթիչ ռեժիմի բարբարոսական գործողություններին և այդ ռեժիմն անվանել հանցագործների, մարդասպանների և ահաբեկիչների բանդա, գրում է parstoday.ir-ը:

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Իմամ Խամենեին կիրակի առավոտյան կազմակերպված արարողության ընթացքում, Սահմանադրության 110-րդ հոդվածի 9-րդ կետի հիման վրա , հաստատել է նախագահի պաշտոնում դկտ․ Մասուդ Փեզեշքյանի ընտրությունը և նրան նշանակել է այդ պաշտոնում։ Այնուհետև իր ելույթում Այաթոլլահ Խամենեին նշել է, որ Իսրայելի ​​ռեժիմը պետություն չէ, այլ աշխարհին ցույց է տվել հանցավոր խմբավորման ամենատգեղ դեմքը և նոր չափանիշ ստեղծել մարդկային հանցագործությունների պատմության մեջ։

Անդրադառնալով Գազայում մեծ թվով նորածինների, երեխաների, հիվանդանոցներում գտնվող հիվանդների և կանանց նահատակությանը՝ հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է.- Սիոնիստների ծանր ռումբերը նետվում են նրանց վրա, ովքեր ոչ մի փամփուշտ չեն արձակել։

Իմամ Խամենեին Գազայի հարցը համարել է համաշխարհային խնդիր և հավելել. Պաղեստինը ժամանակին միայն իսլամական աշխարհի երկրների խնդիրն էր, իսկ այսօր այն ընդհանուր և գլոբալ խնդիր է և տարածվել է ԱՄՆ Կոնգրեսում, ՄԱԿ-ում, Օլիմպիական խաղերում և այլ ասպարեզներում։

Մատնանշելով դիմադրության ուժի շարունակական աճը՝ հեղափոխության առաջնորդը հավելեց. «Սիոնիստները ԱՄՆ-ի և որոշ դավաճան կառավարությունների օգնությամբ չկարողացան թուլացնել Դիմադրությանը, և ձախողվեց ՀԱՄԱՍ-ն արմատախիլ անելու նրանց հայտարարած նպատակը։ Եվ ՀԱՄԱՍ-ը, Ջիհադն ու Դիմադրության ուժերը հզորությամբ դիմակայել են։

Մեծարգո առաջնորդը մեծ խայտառակություն է համարել երկու օր առաջ սիոնիստ ոճրագործի խոսքերը լսելու ԱՄՆ Կոնգրեսի արարքը և նշել․- Աշխարհը պետք է լուրջ որոշում կայացնի Գազայում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ, և պետությունները, ժողովուրդները, քաղաքական ու մտավոր գործիչները պետք է ինչ-որ բան անեն տարբեր ոլորտներում։

Իմամ Խամենեին արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ Իրանի նոր կառավարությանը խորհուրդ է տվել ակտիվորեն և արդյունավետորեն վարվել համաշխարհային և հատկապես տարածաշրջանային իրադարձությունների, քաղաքական և նույնիսկ գիտական ​​խնդիրների, այդ թվում արհեստական ինտելեկտի հարցում։

Նշելով, որ աշխարհի և տարածաշրջանի իրադարձությունների անտեսումը անթույլատրելի է, հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է. - Ցանկացած իրադարձության մասին երկրի դիրքորոշումը հայտնեք պարզ ու հստակ, որպեսզի աշխարհն իմանա իսլամական Իրանի դիրքորոշումը։

Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հարցով, անդրադառնալով բազմաթիվ հարևաններ ունենալու Իրանի առավելությանը, մեծարգո առաջնորդն անհրաժեշտ համարեց աշխատել և լուրջ ջանքեր գործադրել հարևանների հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ և ասաց. -Արտաքին քաղաքականության մեկ այլ առաջնահերթություն է շփումն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են աֆրիկյան և ասիական երկրները, որոնք կարող են ընդլայնել Իրանի դիվանագիտական ​​դաշտը։

Իմամ Խամենեին Իրանի արտաքին քաղաքականության մեկ այլ առաջնահերթություն է համարել այն երկրների գնահատումը և նրանց հետ հարաբերությունների ամրապնդումը, որոնք ճնշումների պայմաններում աջակցել են Իրանին և օգնել դիվանագիտական ​​ու տնտեսական դաշտում։

Հեղափոխության գերագույն առաջնորդն այս առնչությամբ հավելեց. -Այն, որ եվրոպական երկրներին չեմ նշել արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում, չի նշանակում հակադրություն և թշնամանք, այլ դա այն պատճառով է, որ նրանք լավ վերաբերմունք չեն ունեցել Իրանի հանդեպ այնպիսի հարցերում, ինչպիսիք են պատժամիջոցները, նավթը և կեղծ թեմաները, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանությունը, և եթե նրանք նման վատ պահվածք չունենային, նրանց հետ շփումը ևս մեր առաջնահերթություններից կլիներ։ Իհարկե, կան երկրներ, որոնց ոտնձգություններն ու թշնամական վերաբերմունքը մենք չեն մոռանալու։

  • Կիսվել: