Սի Ծինփինը և Պուտինը կշփվեն ԲՐԻԿՍ գագաթնաժողովի կուլիսներում․ Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հնարավորություն կունենան շփվելու ԲՐԻԿՍ գագաթնաժողովի կուլիսներում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ «Վեստի» լրատվական ծառայության հարցազրույցում։
«Նրանք գագաթնաժողովի կուլիսներում, այսպես թե այնպես, կարճ շփվելու հնարավորություն կունենան… Նրանք դժվար թե կարողանան ինչ-որ բան մանրամասն քննարկել, բայց շփվելու հնարավորություն կունենան», — հայտնել է Պեսկովը։



