երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ բանակցությունները կտևեն մեկ օր․ Իրանի ԱԳՆ

Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ բանակցությունները կտևեն մեկ օր․ Իրանի ԱԳՆ

Իրանական պատվիրակությունը հունիսի 21-ին Շվեյցարիայում բանակցությունների երկու փուլ կանցկացնի։ Առաջինը տեղի կունենա միջնորդ երկրների ներկայացուցիչների հետ, իսկ երկրորդը կլինի քառակողմ հանդիպում՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Առավոտյան տեղի կունենան երկկողմ հանդիպումներ Պակիստանի և Կատարի պատվիրակությունների հետ, որոնք հանդես են գալիս որպես միջնորդներ այս գործընթացում։ Ավելի ուշ՝ օրվա երկրորդ կեսին, կկայանան քառակողմ հանդիպումներ Իրանի Իսլամական Հանրապետության և ԱՄՆ պատվիրակությունների միջև՝ Կատարի և Պակիստանի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասել է նա IRNA գործակալությանը տված հարցազրույցում։

Ավելի վաղ Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել էր ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների, ինչպես նաև Կատարից ու Պակիստանից ժամանած միջնորդների ժամանումը բանակցությունների անցկացման վայր՝ շվեյցարական Բյուրգենշտոկ։

  • Կիսվել: