Շվեդիան ժամանակավորապես կփակի Լիբանանում իր դեսպանատունը
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Շվեդիայի դեսպանատունը ժամանակավորապես կփակվի։ Աշխատակիցներին խնդրել են մեկնել Կիպրոս, ասել է Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը։
«Պատճառն այն է, որ տարածաշրջանում անվտանգության իրավիճակը չափազանց տագնապալի է և առկա է հակամարտության սրման վտանգ», – բացատրել է նախարարը։
Բեյրութում Շվեդիայի դեսպանատանը աշխատում է վեց մարդ։ Բիլստրյոմը չի պարզաբանել, թե ինչպես, երբ կամ որքան ժամանակով են նրանք հեռանալու Լիբանանից։ Ենթադրաբար, խոսքը օգոստոսի մասին է, սակայն այդ ժամկետը կարող է երկարաձգվել՝ կախված անվտանգային իրավիճակից։