Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակն Ագարակում առաջին օգնության կետ է բացել Իրանից ժամանող քաղաքացիների համար
Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակն առավոտից Ագարակում առաջին օգնության կետ է բացել Իրանից ժամանող քաղաքացիների համար
Ինչպես հայտնեցին ՀԿԽԸ աշխատակիցները, ժամանողների թվում են ինչպես օտարերկրացիներ, այնպես էլ հայեր։ Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն ժամեր տևած ճանապարհից հետո, ինչպես նաև խորհրդատվություն տարբեր հարցերի շուրջ։