Սերգեյ Սմբատյանն իր աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր աջակցությունն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։
«Բարեգործ լինելուց բացի, Սամվել Կարապետյանը ստեղծող մարդ է՝ ով հավատում է մշակույթի ուժին ու դերին ազգային դիմագծի պահպանման գործում։ Տասնյակ նախագծերում ես տեսել եմ՝ որքան խորն է նրա նվիրվածությունն ու սրտացավությունը»,– գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։