չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Շվեդիան պետք է առաջիկայում միանա ՆԱՏՕ-ին՝ հակազդելու համար «ռուսական սպառնալիքին»

Շվեդիան պետք է առաջիկայում միանա ՆԱՏՕ-ին՝ հակազդելու համար «ռուսական սպառնալիքին»

Շվեդիան պետք է դառնա ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ «որքան հնարավոր է արագ», որպեսզի հակազդի Ռուսաստանի «սպառնալիքին», հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Փոլ Ջոնսոնը, տեղեկացրել է Reuters-ը։

Նա համոզված է, որ Թուրքիան եւ Հունգարիան ի վերջո կվավերացնեն Շվեդիայի հայտը։

«Ռուսաստանը... տոկունություն է ցուցաբերում [Ուկրաինայում]։ Ուստի մենք պետք է Ռուսաստանը հաշվից չհանենք, եւ մենք դա կանենք լավագույն ձեւով՝ ինտեգրվելով ՆԱՏՕ-ին»,- ասել է Ջոնսոնը Guardian-ին։

Շվեդիան  ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ է ներկայացրել Ֆինլանդիայի հետ միաժամանակ 2022թ. մայիսին։ Երկու երկրները հրաժարվել են իրենց ռազմական չեզոքությունըց Ուկրաինայում պատերազմից հետո։ Ապրիլին Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ անդամ։ Բայց Շվեդիան դեռ սպասում է Թուրքիայի եւ Հունգարիայի հավանությանը։

Հուլիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնեց որքան հնարավոր է շուտ ուղարկել Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը խորհրդարան։ Բայց անցած շաբաթ Թուրքիայի արտաքին գործերի կոմիտեն հայտարարել է, որ հետաձգում է որոշումը՝ հայտնելով, որ հարցը «չի հասունացել» որոշում ընդունելու համար։

Հունգարիայի մտադրության հարցում անորոշություն կա, չնայած Ջոնսոնը հայտնել է, որ Բուդապեշտը Ստոկհոլմին հավաստիացրել է, որ «Հունգարիան վերջին երկիր չի լինի, որը կվավերացնի (հայտը)»։ Անցած շաբաթ Հունգարիան հայտարարել է, որ պատրաստ չէ վավերացնել այն։

Չնայած ձգձգմանը՝ Ջոնսոնը հայտնել է, որ նախկինի պես համոզված է, որ Շվեդիան լինելու է ՆԱՏՕ-ում։ Նա ասել է, որ շփվել է իր ֆինն գործընկերների հետ ռուս-ֆիննական սահմանին վերջերս տեղի ունեցած լարվածության առիթով, Ֆինլանդիայի իշխանությունները Մոսկվային մեղադրում էին ապաստարան խնդրողների թվի աճին նպաստելու մեջ։

Ֆինլանդիան, նրա խոսքով, «Շվեդիայի մերձավոր քաղաքական գործընկերն է անվտանգության եւ պաշտպանության ոլորտում»։ «Այդ հարաբերությունները նախկինի պես մեզ համար կունենան կենտրոնական նշանակություն, ինչպես նաեւ կարեւոր ավանդ կլինեն մեր տարածաշրջանի անվտանգության եւ կայունության գործում»։ 

  • Կիսվել: