երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Շվեդիան բողոքի նոտա կստանա Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակման պատճառով.Զախարովա

Շվեդիան բողոքի նոտա կստանա Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակման պատճառով.Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան РИА Новости-ին հայտարարել է, որ երկուշաբթի Ստոկհոլմը բողոքի նոտա կստանա Շվեդիայում ՌԴ դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ։

Ներկով տարան կրկին անօդաչուից նետել են Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատան վրա, դեսպանատան վրա հարձակումները կանխելու կոչով շվեդական իշխանություններին ուղղված դիմումը արդյունք չի տվել, կիրակի օրը հայտնել է դիվանագիտական ներկայացուցչությունը։

«Վաղը Ստոկհոլմը բողոքի նոտա կստանա»,- ասել է Զախարովան։

«Շվեդիան պարտավոր է սանձել իր ծայրահեղականներին, իրավիճակը վերահսկողության տակ վերցնել և հստակ կատարել Վիեննայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները»,- հավելել է նա։

  • Կիսվել: