ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Սերգեյ Շոյգուն և Կիմ Չեն Ընը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Սերգեյ Շոյգուն և Կիմ Չեն Ընը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Հունիսի 4-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը քննարկել են Մոսկվայի և Փհենյանի համագործակցությունը, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրադրությունը, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն:

Այս առնչությամբ Փհենյանում Ռուսաստանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասված է. «Սերգեյ Շոյգուին ընդունել է ԿԺԴՀ պետական ​​գործերի նախագահ Կիմ Չեն Ընը։ Զրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել ընկերական փոխըմբռնման մթնոլորտում, քննարկվել են տարբեր բնագավառներում համագործակցության հարցեր, ինչպես նաև կարծիքներ են փոխանակվել ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրադրության և Կորեական թերակղզում տիրող իրադրության վերաբերյալ»:

  • Կիսվել: