ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Սերբիան ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ․ Վուչիչ

Սերբիան ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ․ Վուչիչ

Կարճաժամկետ հեռանկարում Բելգրադը ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։

Վուչիչը նշել է, որ այս հարցում ավելի խիստ ճնշման է սպասում արևմտյան երկրներից։ Նրա խոսքով՝ ինքը կփորձի «որքան հնարավոր է երկար» հետաձգել Ռուսաստանի դեմ սահմանափակումներ կիրառելու որոշումը։

Միաժամանակ, նա ընդգծել է,որ մոտենում է այն պահը, երբ ստիպված է լինելու սահմանափակող միջոցներ կիրառել։

  • Կիսվել: